Բիզնես բանաձև

Հնդկաստանը չի թաքցնում, որ կլիմայի փոփոխության սպառնալիքի ներքո չի հրաժարվի ածխից․ «Բիզնես բանաձև»

«Կլիման կարևոր է, ածուխը՝ ավելի». հնդկական շոգին օդորակիչների պահանջարկը հաշվի առնելով՝ հնդիկ պաշտոնյաները հայտարարում են, որ երկրի էներգետիկ կարիքների մեծ մասը կբավարարվի ածխի միջոցով:

Մինչև 2045թ.-ը տորֆային հումքի միջոցով կարտադրվի Հնդկաստանում սպառվող էլեկտրաէներգիայի ավելի քան 50%-ը:

ԱՄՆ-ն Ռուսաստանին «հանեց» շուկայական տնտեսությամբ երկրների ցանկից:

Դա նշանակում է, որ Վաշինգտոնը Մոսկվայից հումքի և ապրանքների ներմուծման համար այսուհետ կկիրառի այլընտրանքային, ավելի կոշտ մաքսային դրույքաչափ:

Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի թիվն ավելացավ 1-ով: 18-րդ նման կառույց դարձավ Ֆասթ բանկը: Նախկինում այն «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն էր:

Back to top button