Դպրություն

Ինչպես կանխել ուղեղների արտահոսքը․ «Դպրություն»

Այսօր մեզ անհրաժեշտ է ռազմավարություն, որը կօգնի դրսում ձևավորված գիտական ներուժը կամ այն ներուժը, որը դրսում կրթություն է ստացել բայց այսօր Հայաստանում է, հանկարծ բաց չթողնենք, ընդ որում` ոչ միայն Հայաստանից, այլ նաև ոլորտից։ Սա հրատապ լուծում պահանջող խնդիր է։

Լանա Կառլովա

«Ծրագրերի շրջանակները տարբեր են։ Օրինակ կրեդիտային շարժունությունը, որը իրականացվում է բակալավրիատում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում, սովորողը անպայման պետք է վերադառնա, որովհետև դիպլոմը պետք է ստանա իր մայր բուհից։ Ինչ վերաբերվում է «Էրազմուս-Մունդուս» ծրագրերին, դա արդեն կրեդիտների հետ կապված չէ, բայց ուսումը ամբողջովին լինում է եվրոպական առնվազն երկու կամ երեք բուհում։ Այս դեպքում, եթե որևէ պահանջ չկա, որ ինքը անպայման պետք է վերադառնա Հայաստան, հետագայում, եթե հնարավորություն կա, որ ուսանողը դիմի և ընդունվի ասպիրանտուրա, արդեն ինչպես թե կստացվի՝ կամ կվերադառնա, կամ՝ ոչ։ Ամեն դեպքում մենք չպետք է մտածենք, որ մարդը գնացել է և մենք կորցնում ենք իրեն։ Շատ հաճախ, անձը կապը պահպանելով Հայաստանի հետ ավելի օգտակար է լինում, քան նրանք ովքեր տեղում են, դասավանդում են և այլն»,- ասում է ՀՀ-ում Erasmus+ ծրագրի համակարգող Լանա Կառլովան։

Ատոմ Մխիթարյան

«Միջազգային ծրագրերը, որոնք դեռևս 90–ական թվականներից շատ ակտիվ իրականացվում են Հայաստանում ունեն իրենց և՛ դրական, և՛ բացասական կողմերը։ Այսօր մեր պետությունը պետք է ունենա իսկապես լավ ռազմավարություն, թե ինչպե՞ս այդ ներուժը, որը ձևավորվել է արտասահմանում, կամ այն ներուժը, որը կրթություն է ստացել արտասահմանում և այսօր Հայաստանում է, հանկարծ բաց չթողնենք ոչ միայն Հայաստանից, այլ նաև ոլորտից։ Որովհետև շատ երիտասարդներ ստանում են լավ կրթություն, վերադառնում են Հայաստան, բայց ոլորտից դուրս են գալիս։ Սա և՛ս խնդիր է, սա և՛ս կարելի է ասել ուղեղի արտահոսք է», – ասում է ՀՀԳԱԱ–ի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Back to top button