Հաջողության նոտա

Երբ գործը մեծ պատասխանատվություն է․ մանկավարժ Անուշ Նավասարդյանի «Հաջողության նոտան»

Մասնագիտությամբ լրագրող և մանկավարժ Անուշ Նավասարդյանը բնավորությամբ իրեն լիդեր չի համարում, սակայն իր համար մեծագույն խթան էր այն փաստը, որ դպրոցը, որտեղ աշխատում է արդեն 10 տարուց ավելի, կրում է հոր՝ քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի անունը, և կարևոր նպատակն էր՝ զարգացնել և ուժեղացնել դպրոցը:

«Գործունյա հայ կնոջ կերպարը հատուկ հարգանքի է արժանի, քանի որ, չնայած այսօրվա առաջադեմ հայացքներին, գործարար աշխարհը տղամարդկանց է պատկանում, կինն էլ առաջնահերթ ընկալվում է որպես օջախի պահապան»,-կարծում է թիվ 196 դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը:

Back to top button