Հայկական հարց

Մուսա լեռան հայերի ինքնապաշտպանությունն ավարտվեց հայերի հաղթանակով․ «Հայկական հարց»

Ինքնապաշտպանական մարտեր տեղի ունեցան Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում և գյուղերում։ Մշո դաշտում և Սասունում դրանք հաջողությամբ չավարտվեցին։

Մուշ քաղաքի ինքնապաշտպանության ղեկավարը Հակոբ Կոտոյանն էր։ 1915-ի հունիսի 2-ին սկսվեց և մինչև այդ ամսվա վերջ շարունակվեց Շապին Գարահիսարի ինքնապաշտպանությունը Ղուկաս Դեովլեթյանի գլխավորությամբ։

Ավելի քան 5000 մարդ զինված պայքար մղեց մի քանի անգամ իրենց գերազանցող թուրքական և քրդական ուժերի դեմ։ Նրանցից շուրջ 1000-ին հաջողվեց ճեղքել թշնամու շղթան։

Ուրֆա քաղաքի 25-օրյա ինքնապաշտպանությունը ևս հերոսական էր Մկրտիչ Յոթնեղբայրյանի գլխավորությամբ։ Մուսա լեռան վրա հավաքված հայերն էլ դիմեցին ինքնապաշտպանության։

Նրանք ցուցաբերեցին անընկճելի կամք և բարենպաստ հանգամանքների բերումով փրկվեցին։ Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը։ «Արևմտահայերի ինքնապաշտպանական մարտերը»՝ մաս 2-րդ։

Back to top button