Դասական երաժշտությունը և մենք

Իսպանիան՝ ոգեշնչման աղբյուր․ «Դասական երաժշտությունը և մենք»

«Եթե ուզում ես ճանաչել որևէ ժողովրդի, սովորիր նրա երգը», – ասել է իսպանացի ֆոլկլորիստ Անտոնիո Մաչադո ավագը, ասվածը ճշմարտացիորեն վերաբերում է բոլոր ժողովրդական երգերին, Իսպանիայի համար՝ առանձնահատուկ, որովհետև երբեմնի հետամնաց Իսպանիան մեծամիտ Եվրոպայի համար տևականորեն եղել է ավանդական մշակույթի արգելոց։

Իսպանական պարը իսպանացի ժողովրդի հոգին և պատմությունն է, իսկ երգը առաջինն է, որ լսում է նորածին իսպանացին, և վերջինը, որ հնչում է նրա մահվան ժամանակ։

Իսպաներեն է երգում ամեն բան, անգամ ծղրիդը, գորտը։ Երգ է համարվում յուրաքանչյուր ձայնը։ Իսպանացու համար երգը խոսելու միջոց է՝ պակաս սովորական, բայց առավել համոզիչ։

Ինչպե՞ս է «հնչում» Իսպանիան այլազգի կոմպոզիտորների գործերում։ Ո՞րն է այս երկրի մեղեդիների յուրահատկությունն ու ձգողականությունը, որ անտարբեր չի թողնում ոչ մի կոմպոզիտորի։

Back to top button