Խոշորացույց

Անվտանգության հարաբերականության տեսությունը. «Խոշորացույց»

Հայ հասարակությունը չունի խաղաղության ընկալումը, թե ինչ ասել է խաղաղություն եւ դրա համար ինչ գին ենք վճարելու։ Հասկանում ենք` ինչ-որ գին վճարելու ենք, եւ այդ գինը տանուլ տալն է, ասում է սոցիոլոգ Նվարդ Մելքոնյանը։

Իսկ ահա պատերազմի հասկացությունը տարբեր սերունդների մոտ տարբեր է։ Սերունդ կա, որ պատերազմը տեսել է մարտի դաշտում, թշնամու հետ դեմ առ դեմ պայքարում, կա սերունդ, որի համար պատերազմը խաղի` գեյմի կոճակի սեղմելու արդյունք է։

Ըստ սոցիոլոգի` պատերազմի այս ընկալումները հասարակությունը դեռ չի մարսել, սրա շուրջ հասարակական դիսկուրս դեռ չի եղել։ Ավելին` հայ հասարակության վրա որոշակի ազդեցություն գործում է նաեւ ռուս-ուկրաինական պատերազմը։

Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստանում հայտնվել են ռուսներ եւ ուկրաինացիներ, որոնք պատերազմից փախել են պատերազմ, որոնք իրենց երկրում իրենց անվտանգ չզգալով` անվտանգ զգում են պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանում։ Եվ սա հենց անվտանության հարաբերական ընկալումն է։

  • Ի՞նչ կլինի հասարակական ընկալումներում, եթե Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները շարունակվեն,
  • Ի՞նչ կլինի, եթե ստորագրվի խաղաղության պայմանագիր, որը չի համապատասխանի հասարակական ընկալումներին,
  • Ի՞նչ կլինի, եթե հասարակական ընկալումները վերցվեն կոշտ վերահսկողության տակ եւ հնարավո՞ր է այդյոք դա։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Պատերազմն ու խաղաղությունը հասարակական ընկալումներում.  այս թեմայի շուրջ ենք զրուցել սոցիոլոգ Նվարդ Մելքոնյանի հետ։

Back to top button