15 րոպեն քիչ է

Բազմաշնորհ ու ներդաշնակ ստեղծագործողը․ «15 րոպեն քիչ է»

Ես նրան գիտեմ 1940-ականներից,- սկսում է Մարտին Վարդազարյանը,- դու պատկերացնում ես, Ռուբի՛կ ջան, 1940-ականներից…

-Ինչքան գիտեմ,- շարունակում է Ռուբեն Մաթևոսյանը,- ձեր հայրերն էլ ավելի երկար են ճանաչել իրար, ընկերություն արել դեռ 1930-ականներից։

-Ճիշտ էլ հիշում ես, Ռուբի՛կ ջան,- պատասխանում է Մարտին Վարդազարյանը։

Նա ծնվել է 1937 թվականին՝ Երևանում, ու մաեստրոներն ասում են, որ նրա ծննդյան թվի հետ կապված տարակարծիք չեն, բայց այ ծնված օրվա և ամսվա հետ կապված, խնդիրներ եղել են։

«Մի քանի օր առաջ եմ հենց հետը խոսել, ասացի, լսի, մենք քո ծնունդը միշտ ամռանն ենք նշել, ինչու է սեպտեմբեր նշված։ Պատասխանեց, որ սկզբում նախ օգոստոս են գրել, հետո՝ սեպտեմբեր, բայց իրականում ինքը ծնվել է 1937 թվականի հուլիսի 23-ին»,-պատմում է իր ընկերոջ մասին Մարտին Վարդազարյանը։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Մարտին Վարդազարյանն ու Ռուբեն Մաթևոսյանը խոսում են բազմաշնորհ ստեղծագործողի՝ Մելիք Մավիսակալյանի մասին։

Back to top button