

Հայ տպագիր արտադրանքի ամենախոշոր պահոցում՝ Հայաստանի ազգային գրադարանի շենքում, 2017 թվականին բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած Գրատպության թանգարանը։
Հայ գրատպության անցած ճանապարհն է ներկայացնում թանգարանը՝ ակունքներից մինչև մեր օրեր՝ արտացոլված Գրատպության թանգարանի վեց սրահներում. «Գրի ակունքները», «Հայոց այբուբենը», «Հայ գրատպության առաջնեկները», «Հայկական գրատպության սփյուռքը», «Գրահրատարակչություն», «Գրի հավերժություն», իսկ ցուցանմուշները բացառիկ են և արժեքավոր. ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ, հայերեն տպագիր առաջին գիրքը, առաջին տպագիր Աստվածաշունչը, առաջին պարբերականը, առաջին տպագիր քարտեզը, հնատիպ և հազվագյուտ տպագրական մեքենաներ, կլիշեներ, գրքեր, նկարներ, մամուլի եզակի նմուշներ, հրատարակություններ և բազմաթիվ հետաքրքիր ու եզակի այլ ցուցանմուշներ:
Զրույց Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանի հետ: