Բիզնես բանաձև

«Նոր ինքնագլոր». ստեղծվել է մարդու քայլքը 250%-ով արագացնող կոշիկ․ «Բիզնես բանաձև»

Քարնեգի Մելոն համալսարանի ինժեներները ստեղծել են «էլեկտրական ոտնաման», որը հագեցած է 300 վատտ հզորությամբ մարտկոցով: «Խելացի կոշիկի» շարժման արագությունը փոխվում է, հենց որ մարդն արագացնում կամ դանդաղեցնում է սեփական քայլքը: Հեղինակների պնդմամբ՝ նորարարությունը կարող է դառնալ ավտոմեքենայից հրաժարվելու լավ միջոց:

Նավթի 1 բարելի գինը ձգտում է 100 դոլարից էլ վեր բարձրանալ: «Սև ոսկու» սպասվող թանկացման պատճառը Եվրամիության կողմից ծովային ճանապարհով ռուսական նավթի ներմուծման արգելքն է: Այն ուժի մեջ կմտնի 2022 թվականի դեկտեմբերից:

Եվրոպայում նոյեմբերի սկզբին՝ 2 շաբաթ ուշացումով, մեկնարկել է ջեռուցման սեզոնը: Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանն ու Նիդեռլանդները սկսել են օգտագործել իրենց ստորգետնյա պահեստարանների գազի պաշարները:

Նորարարությունների սիրահար Իլոն Մասկը հոկտեմբերի 27-ին գնել է Twitter սոցցանցը: Սեփականատեր դառնալուց հետո, նա ցրել է տնօրենների խորհուրդը, աշխատանքից ազատել թոփ-կառավարիչներին, և դարձել ընկերության միանձնյա ղեկավար: Նա հասցրել է կրճատել ընկերության անձնակազմի 55%-ին:

Back to top button