Մասնագիտություն

Գերմաներենը՝ գիտության, կրթության, գրականության, արվեստի լեզու․ «Մասնագիտություն»

Բարդ, հարուստ, հնչեղ և զարմանահրաշ իր հանելուկային էությամբ և լեզվամտածողությամբ. ահա գերմաներենը։ Այդ իմաստուն և խորհրդավոր լեզվի ուսումնասիրմամբ է զբաղվում գերմաներենի մասնագետը՝ նպաստելով գերմաներենի և գերմանական մշակույթի տարածմանը։

Գիտության, կրթության, գրականության, արվեստի և շատ այլ ոլորտների առաջատար լեզուներից մեկն է գերմաներենը, որն անչափ հետաքրքիր է ուսումնասիրել։ Գերմաներենը Գերմանիայի, Ավստրիայի, Լիխտենշտեյնի, Շվեյցարիայի և Լյուքսեմբուրգի պետական լեզուն է, գերմաներենով խոսում են աշխարհի ավելի քան 40 երկրներում։

Գտնվելով Եվրոպայի սրտում՝ Գերմանիան աշխարհի ամենահզոր տնտեսություններից մեկն է․ գեղեցիկ երկիր, գեղատեսիլ բնություն, հնագույն պատմություն, հարուստ ժառանգություն, բարձր մշակույթ, զարմանահրաշ ճարտարապետական կառույցներ, շքեղ թանգարաններ, երաժշտություն, հարուստ խոհանոց, ինչպես նաև բազմաթիվ հանճարների հայրենիքը։

Գերմանիան կատարյալ երկիր է նաև ուսանելու համար, բարձրագույն կրթությունն այստեղ համաշխարհային մակարդակի վրա է, և ուսանելու հնարավորությունները շատ են գրավում տարատեսակ մասնագիտությունների տեր մարդկանց։ Զրույց Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Սավոյանի հետ։

Back to top button