Հայկական հարց

Թուրքական իշխանությունների հետ հայ քաղաքական ուժերի համագործակցությունը չստացվեց․ «Հայկական հարց»

Օսմանյան Թուրքիայում գործող հայկական կուսակցությունները թեև հույսեր էին կապում եվրոպական պետությունների կամ արտաքին ուժերի օգնության հետ, բայց նրանց անդամներից շատերը զինված պայքարով էին ցանկանում հաջողության հասնել հանուն ինքնավարության մղվող պայքարում։

Անհաջողությամբ ավարտվեցին թե՛ այդ փորձերը, թե՛ թուրքական իշխանությունների հետ համագործակցության ձեռնարկները։

Թեմային է անդրադառնում ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Պատմություն և մշակույթ» ամսագրի ռուսերեն և անգլերեն բաժինների խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Հարությունյանը։ «Արևմտահայերի ինքնավարության հարցը»՝ մաս 3-րդ։

Back to top button