Խոշորացույց

Աշխարհը փոխվեց, իսկ մե՞նք… թե մենք ենք, մեր սարերը. «Խոշորացույց»

Պիտի մեզ հարց տանք «Աշխարհը փոխվեց, բա մենք» ու հարցին ինքնաքննադատաբար պատասխանենք, ասում է ֆրանսահայ քաղաքագետ Թալին Փափազյանը։ Նա շեշտում է, որ սա թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում անհրաժեշտ ու կարևոր քայլ է, որը երբևէ տեղի չի ունենա։

Շարունակելով չձևակերպված և չտրված հարցերը` քաղաքագետն արձանագրում է, որ մինչև հիմա մենք չունենք նաև «Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում» հարցի պատասխանը։

Նա համաձայն է, որ Սփյուռքը կարող էր շատ ավելի լավ գործել, բայց միաժամանակ նշում է, որ հայ համայնքների միջոցով Հայաստանն ի վիճակի չէ ազդել ցանկացած երկրի տեսլականի ու շահի վրա։

Պետք է հասկանալ, որ հայ համայնքների անվտանգությունը Հայաստանը չի կարող լուծել, ինչպես և համայնքները չեն կարող լուծել Հայաստանի անվտանգության հարցը։ Հայաստանի անվտանգության խնդիրը կարող է լուծվել միայն այս տարածաշրջանում` վստահ է ֆրանսահայ քաղաքական գործիչը։

  • Ի՞նչ կլինի, եթե մենք վերջապես կարողանանք միջազգային կարծիքի ուշադրությունը հրավիրել մեր խնդիրների վրա,
  • Ի՞նչ կլինի, եթե մենք շարունակենք անհայտ մնալ այս աշխարհում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Միջազգային կարծիքի վրա ազդեցությունն ու անվտանգությունը. այս թեմայի շուրջ ենք զրուցել ֆրանսահայ քաղաքագետ Թալին Փափազյանի հետ։

Back to top button