Երկրորդ շնչառություն

Տարեցների «Տարմանի» թատերախումբը՝ նորարար ծրագրերով․ «Երկրորդ շնչառություն»

Տարեցների «Տարմանի» թատերախումբն այս ամիս նոր ներկայացում է պատրաստում։ Հերթական հինգերորդը Հովհաննես Թումանյանի «Խելոքն ու հիմարը»-ն է։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորքի տուն-ինտերնատում 2019 թվականից ի վեր գործող թատերախումբը, Գառնիկ Սեյրանյանի բեմադրությամբ, առաջինը ներկայացրել է Հովհաննես Թումանյանի մոտիվներով «Մոռացված հեքիաթ», հաջորդ ներկայացումը «Խելք և բախտ» հայտնի «Տաքսի-տաքսին» էր, որ տարեց դերասանները ներկայացրել են նաև Հ.Պարոնյանի անվան թատրոնի բեմում։

Դերասան Արարատ պապի կյանքում 75 տարեկանից հետո թատերական գործունեությունը շատ բան է փոխել։ Նա պատմում է, որ մինչ այդ, երբ խանութ է գնացել, նախատեսված երեք ապրանքներից երկուսը մոռացել է գնել, բայց թատերական գործունեությունը հիշողությունը բարելավվել է։ «Ես սիրով եմ գնում Նորքի տուն-ինտերնատ, որովհետև հասկանում եմ, որ ինչ-որ կերպ լցնում եմ նրանց առօրյան, այս գործունեությունը նրանց կյանքին իմաստ է հաղորդում»,-ասում է Գ.Սեյրանյանը։

Թատերախումբը մեծ երազանք ունի. Նեապոլ գնալ և այնտեղ հասակակիցների համար խաղալ նոր ներկայացումը` «Շեքսպիրի մեղքերը»։ Տարեցները հույս ունեն, որ հովանավորներ կգտնվեն և նրանք անպայման հյուրախաղերով Իտալիայում հանդես կգան։

«Ծերանոցը լավ տեղ է, զբաղեցնում են, ուրախացնում են, ես շատ գոհ եմ, տնեցիներն էլ հանգիստ են լինում»,-անկեղծանում է 84-ամյա Արարատ պապը։ Նրան զավակները տուն են կանչում, խոստանում է վերադառնալ, բայց ամեն անգամ ստիպված դրժում է խոստումը, քանի որ մեկը չավարտված նոր ներկայացման են պատրաստվում։

Back to top button