ԿարևորԿյանքին ասել այո՛

Հավատը քիչ էր, որ տուն ենք գալու․ Սերոբ Գասպարյան․ «Կյանքին ասել այո՛»

«Մինչև պատերազմը մտածում էի, որ աշխարհը թույլ չի տա, որ ամեն ինչ այսպես ավարտվի։ Հետո պարզվեց, որ  ամեն ինչ այնքան էլ գունավոր չէ․ աշխարհը մարդկանց վրա թքած ունի, բոլորը բոլորի վրա թքած ունեն։ Մինչև պատերազմը մտածում էի, որ ամեն ինչ շատ հեշտ է, մեր ընկերները միշտ մեր հետ են, մենք միշտ ողջ ենք, դժբախտությունը մեզնից մի քիչ այն կողմ է»։ 44-օրյա պատերազմից հետո փոխվեցին Սերոբի արժեքները, հասկացավ, որ կյանքում ամենաթանկ բաները անվճար են։ Իսկ պատերազմի ամենատպավորիչ հիշողություններում նաև բլոտն է։ «Հավատը քիչ էր, որ մենք տուն ենք գալու։ Հաղթում ու պարտվում էինք այն հույսով, որ մենք գնալու ենք ու մեր պարտված գարեջուրը  տալու ենք, որ պատերազմից հետո  իրար դեռ տալու բան ունենք»,-պատմում է Սերոբը։

 Ծնվել է 1991 թվականի հունվարի 11-ին Երևա նում։  Ավարտել է Երևանի մշակույթի պետական քոլեջի կինոօպերատորական բաժինը։ 2009-2011 թվականներին  ծառայել է  Ագարակի զորամասում։ 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավորական , կռվել է Եղնիկներում, ապա՝ Մարտունի 3-ում։ Հոկտեմբերի 3-ին վիրավորվել է,  ստացել է սալջարդ։

Back to top button