Սիսիան Պօղոսեանը ծնվել է Իրանում և 12 տարեկանում տեղափոխվել է Կանադա՝ Տորոնտո: Ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ հիմնականում աշխատել է տեխնիկայի սպառման, արտադրանքի կառավարման և շուկայավարման ոլորտում:
2019-ին թողել է կորպորատիվ աշխատանքը և «Դեպի Հայք» կազմակերպության միջոցով եկել է Հայաստան։ Աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, քանի որ ֆուտբոլի մեծ երկրպագու է:
Որպես «իԳործ»-ական՝ աշխատել է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեում, իսկ այս տարվա հունվարին նշանակվել է կոմիտեի նախագահ: