Հայագիտակ

Ժամանակը փոխում է նաև հարսանեկան ծեսերը․ «Հայագիտակ»

Կյանքն առաջ է գնում, փոփոխվում, փոխվում են նաև հարսանիքի հետ կապված սովորույթները։ Եթե նույնիսկ որոշ ավանդույթներ հայկական ավանդական հարսանիքից պահպանվել են, դրանք արդեն կորցրել են իրենց խորը կրոնական կամ ծիսական իմաստը։

Եթե նախկինում ամուսնացողները ոչ մի դեր չէին խաղում, այսօր շատ դեպքերում ծնողներին են մեկուսացնում` ասում է ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանը։

«Այն բոլոր բաները, որ կան այսօր՝ մեղր տալը, լավաշն ուսին գցելը և այլն, նախկինում ունեցել են ծիսական խորհուրդ։ Օրինակ՝ լավաշը պիտի սկեսուրը թխեր։ Ջահելների ուսերին գցելով՝ նրանց էր փոխանցում իր օջախի բարեկեցությունն ու հարստությունը: Հիմա սա զուտ ձևական բնույթ է կրում։ Ամեն ինչ գնվում է խանութից և չի պարունակում ոչ մի էներգետիկա», – ասում է ազգագրագետը։

Back to top button