Դպրություն

Էլեկտրոնային դասերը՝ այլընտրանք. ինչպես լրացնել ուսուցիչների պակասը դպրոցներում․ «Դպրություն»

«E-school Armenia» նախագծի շրջանակում նախապես ընտրված 17 մենթոր դպրոցներին այսօր ավելացել են ևս 7 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարում դպրոցների երեխաների համար։

Հաշվի առնելով հեռավար կրթության ասպարեզում ՀՀ կրթական համակարգում կուտակված փորձի և մասնագիտական ներուժի առկայությունը` որոշվել է համակարգն ըստ անհրաժեշտության օգտագործել նաև ուսուցիչների բացակայության հարցը ժամանակավոր լրացնելու նպատակով:

Ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարում այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս: Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների կրթության շարունակականությունը՝ ապահովելով էլեկտրոնային ուսուցում այն առարկաների պարագայում, որոնց դասավանդման համար տվյալ դպրոցում ուսուցիչներ չկան։
Աշակերտներն էլեկտրոնային դասերին մասնակցում են իրենց դպրոցից` այդ նպատակով կահավորված դասարաններում` ուղիղ կապի միջոցով:

Թեմայի շուրջ զրույց Հրազդանի Խ․ Աբովյանի անվան համար 1 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Մարիամ Սարգսյանի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի որակի ապահովման խմբի ղեկավար Նարինե Մեսրոպյանի հետ։

Back to top button