Հատվող եթեր

Զարմանք, ժամանց, կրթություն՝ Իլյուզիաների թանգարանում․ «Հատվող եթեր»

Զարմանք, ժամանց, կրթություն. Իլյուզիաների թանգարան, որտեղ միավորվում է գիտությունն ու զվարճանքը, վայր, որտեղ կարելի է զարմանալ, զվարճանալ, շփոթվել, կասկածել, ապշել, ստանալ նոր գիտելիքներ և անմոռանալի հույզեր:

Հիմնադիրներն Իլյուզիաների թանգարան ստեղծելու գաղափարը երկար են քննարկել, աշխարհում գործող նմանատիպ այլ թանգարաններ են այցելել և ուսումնասիրել, ձեռք բերել փորձ, գիտելիքներ, վառ տպավորություններ, մշակել իրենց տարբերակը:

Այս թանգարանում մարդկանց զարմացնելու հնարավորություններն անսպառ են: Ու թեև ցուցանմուշներն առաջին հայացքից զվարճանք են պարունակում, բայց խորքում թաքնված է գիտություն: Ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված շուրջ 50 ցուցանմուշներ, որոնք ստեղծում են խաբկանքի աշխարհ՝ լի զվարճանքով և գիտելիքներով։

Զրույց Իլյուզիաների թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանի հետ։

Back to top button