

-Նա երգչուհի Հայկանուշ Դանիելյանի դուստրն է,- սկսում է Ռուբեն Մաթևոսյանը,- նաև, շեփորահար Միքայել Խաչատրյանի կինը։
-Բայց ես չեմ ուզում, որ նրան այսպես ներկայացնենք,- շարունակում է Մարտին Վարդազարյանը,- նա հրաշալի երգչուհի էր, դաշնակահարուհի և երաժշտության փայլուն ուսուցիչ։
1948 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, 1953 թվականին՝ մեներգեցողության բաժինը։
1948 թվականից եղել է Երևանի կոնսերվատորիայի կոնցերտմայստեր. «Կոնցերտմայստեր լինելը հենարան է ու ամուր թիկունք ցանկացած կատարողի համար»,- ասում է Մարտին Վարդազարյանը։
1952-1959 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի մենակատար է մենակատար։
«Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտն է կատարել, ինչպես նաև Արմենի Տիգրանյանի «Անուշ»-ի, Ռոսսինիի «Սևիլյան սափրիչի»՝ Ռոզինայի դերերգերը»,- շարունակում է պատմությունը Ռուբեն Մաթևոսյանը։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել ընտիր նվագակցող, ամուր-թիկունք Մարիաննա Հարությունյանի մասին։