Էկոսֆերա

2021 թվականին ԱՄՆ-ում պլաստիկ թափոնների մոտ 6%-ն է վերամշակվել․ «Էկոսֆերա»

Ըստ Greenpeace-ի, անցյալ տարի ԱՄՆ-ում վերամշակվել է կենցաղային պլաստիկ թափոնների մոտ 6%-ը։ «Ընդհանուր առմամբ, պլաստիկի վերամշակումը միֆ է, որն օգտագործվում է նավթային կորպորացիաների և արդյունաբերական հսկաների կողմից»,- նշում են փորձագետները:

Կազմակերպության զեկույցում ասվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ամերիկյան տնային տնտեսությունները դեն են նետել մոտավորապես 51 միլիոն տոննա պոլիմերային թափոններ, որոնցից միայն 2.4 միլիոնն է վերամշակվել:

Այս ցուցանիշը ցածր է 2014 թվականին գրանցված 9.5 տոկոսից և 2018 թվականի՝ 8.7 տոկոսից։ Միևնույն ժամանակ, այդ թափոնների մեծ մասը հայտարարվել է որպես վերամշակված, սակայն իրականում դրանք ուղարկվել են Չինաստան կամ Հարավարևելյան Ասիա, այնտեղ էլ այրվել կամ պարզապես նետվել աղբանոցներ։

Միայն պլաստիկ տարաներն են լայնորեն ընդունվում ԱՄՆ-ի 375 վերամշակման գործարանների կողմից: Ինչ վերաբերում է մյուս պլաստմասաների տեսակներին, ապա դրանց մեծ մասը երբեք պատշաճ կերպով չի հեռացվում, թեև քաղաքացիները նետում են հատուկ աղբամանների մեջ:

Back to top button