Հաջողության նոտա

Կարևորը ներկան է՝ այստեղն ու հիման․ Արսեն Գրիգորյանի «Հաջողության նոտան»

Երբ փոքր էր, երազում էր բժիշկ դառնալ ու փորձում էր բուժել բոլոր հարևաններին, հետո մտածում էր իրավաբան դառնալու մասին, վերջում ընտրեց մասնագիտություն, որի շնորհիվ կարող է դառնալ և՛ բժիշկ, և՛ իրավաբան, և՛ այլ մասնագետ:

Դերասան, երգիչ, հաղրոդավար Արսեն Գրիգորյանի համար կարևոր է անկեղծությունը, թեպետ դա իրեն ավելի խոցելի է դարձնում, բայց փոխվել չի կարող ու չի ուզում: Մարդկային հարաբերությունները նրա համար ամենաթանկն են:

Ասում է՝ կյանքում կարևոր է գտնել սեփական «ես»–ը և ներդաշնակ լինել սեփական անձի հետ։ Չի հասկանում չարությունն ու չկամությունը։ Կարծում է՝ ժամանակի ընթացքում շրջապատը զտվում է, «մնում են մարդիկ, որոնք նպաստում են քո բարօրությանը, զարգացմանը»։

Ասում է՝ այս կյանքն այնքան գունեղ ու բազմազան է, որ անդադար նորը գտնելու, ճանաչելու և կյանքի կոչելու անսպառ հնարավորություն է տալիս: Նրան մյուս Արսեն Գրիգորյաններից տարբերելու համար հաճախ են «խուճուճ» են անվանում։

Back to top button