Հայագիտակ

Հարազատ, բայց անծանոթ Խաչատուր Աբովյանը․ «Հայագիտակ»

Թվում է՝ ո՞ր հայը չգիտի Աբովյանին։ Չկա այդպիսի մարդ։ Բայց հարցրեք, թե քանի՞ հոգի է կարդացել նրա գործերը, ու բոլորը կլռեն։

Վերջերս լույս տեսած «Լուսավորչի դասերը» գիրքը հիանալի ծաղկաքաղն է գրողի խոհերի, մտքերի, որոնք նա արտահայտել է ամենատարբեր առիթներով։

Գրքի հեղինակը Աբովյանի տուն-թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանն է։ Նա ասում է. «Այս գրքի նպատակն է Խաչատուր Աբովյանին ներկայացնել ավելի բազմակողմանիորեն, որ մարդիկ հասկանան, թե ինչու են գրողին համարում լուսավորիչ և հայ նոր գրականության հիմնադիր»։

Նա գտնում է, որ Աբովյանը մինչև հիմա շատ թույլ է ներկայացվել հայ հանրությանը։ Նրա կատարած գործերի մեծ մասը հայտնի չէ շատերին:

Չէ որ նա է հիմնել գրադարանագիտությունը, ագրոտեխնիկան, լեռնագնացությունը, բուսագիտությունը ու շատ այլ բաներ։

Back to top button