ԿարևորԿյանքին ասել այո՛

Երբ կայքէջում տեսա Արենի նկարը, ամեն ինչ հասկացա․ Սոս Հարությունյան․ «Կյանքին ասել այո՛»

Սոս Հարությունյանը ծնվել է 2000 թվականի  դեկտեմբերի 21-ին Երևանում։ Մինչև զորակոչվելն ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարանի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժինը։  2019-ի հունվարից պարտադիր ժամկետային զինծառայության է անցել Լուսակերտի ուսումնական զորամասում, որտեղ  էլ ծանոթացել է Արեն Մեհրաբյանի հետ։ Արենը ապագա աստաղաֆիզիկոս էր, որը ԱՄՆ-ում ուսումը թողել  ու եկել էր հայրենիքին իր պարտքը տալու։ Երազում էր Հայաստանում ստեղծել  աերոտիեզերական կենտրոն։  Բայց Արենը զոհվեց 2020-ի  հոկտեմբերի 28-ին Մարտակերտում` անօդաչու թռչող սարքի հարվածից, ու նրա երազանքը որոշեց  իրականություն դարձնել  ընտանիքը՝ ստեղծելով «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը։

Լուսակերտի ուսումնական զորամասում վեցամսյա ծառայությունից հետո  Սոս Հարությունյանը ծառայությունը  շարունակել է Արցախի Ներքին Հորաթաղ գյուղի տարածքում գտնվող հրետանային գնդում։ 44-օրյային կռվել է Մատաղիսում, Մարտակերտի տարբեր բնակավայրերում։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակում է Պոլիտեխնիկական համալսարանում, միաժամանակ, սովորում է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում։ «Երբ կարդացի՝ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը հրավիերում է դասընթացների,  սկզբում գլխի չընկա՝ ում մասին է խոսքը, հետո, երբ կայքէջում տեսա Արենի նկարը, ամեն ինչ հասկացա։ Փորձելու ենք միասին անել ամեն ինչ Արենի երազանքը նպատակին հասցնելու համար»,-ասում  է Սոսը։

Back to top button