Հաջողության նոտա

Երբ գնահատված ես հայրենիքում. հրուշակագործ Մարգարիտա Բաղդասարյան․ «Հաջողության նոտա»

Մարգարիտան facebook.com/MagaBaghdasarian դեռ մանկուց սիրել է նկարել և աշխատել ծեփամածիկով։ Կապանի թիվ 2 գեղարվեստի դպրոցից հետո ուսումը շարունակել է ԵՊՄՀ գեղարվեստական կրթության կերպարվեստի ֆակուլտետում:

Տասը տարեկանից օգնել Է հրուշակագործ մայրիկին, իր առաջին քանդակատորթը պատրաստել է և առաջին մեդալը վաստակել է 2017-ին, երբ մասնակցում էր «Տորթի տոն»-ին:

Նա օրեր առաջ է վերադարձել Մոսկվայից՝ CAKE ARTIST WORLD մրցույթ-փառատոնից բերելով արծաթե մեդալ: «Պետք է շարժվել առաջ, քանի որ մենք տարբերվում ենք ամբողջ աշխարհից մեր անկոտրում և ստեղծագործ ոգով», – ասում է հրուշակագործը:

Back to top button