Հայկական հարց

Հայկական հարցը միջազգայնացավ Բեռլինի համաժողովում․ «Հայկական հարց»

1877-1878-ի ռուս-թուրքական պատերազմի տարիներին չլուծվեց արևմտահայության ինքնավարության ծրագիրը։ Բեռլինի համաժողովում հայության շահերի ներկայացուցիչ Մկրտիչ Խրիմյանը փորձեց այն օրակարգ մտցնել։ Թեև դա նրան չհաջողվեց, բայց այդ համաժողովում Հայկական հարցը միջազգայնացավ ու մտավ հանրային ընկալման մեջ։

Մկրտիչ Խրիմյան

Ռուսական կայսրությունն էլ, որի դեմ ուղղված մահակ էին Թուրքիային դարձրել Արևմտյան Եվրոպայի գերտերությունները, ստիպված էր վերադարձնել պատերազմի ժամանակ գրաված հայկական հողերի մեծ մասը։

Թեմային է անդրադառնում ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Պատմություն և մշակույթ» ամսագրի ռուսերեն և անգլերեն բաժինների խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Հարությունյանը։ «Արևմտահայերի ինքնավարության հարցը»՝ մաս 1-ին։

Back to top button