Հայկական հարց

Հայկական սփյուռքը ձևավորվել է նաև Նանսենյան անձնագրերի շնորհիվ․ «Հայկական հարց»

1922-ից հետո Ֆրիտյոֆ Նանսենի նախաձեռնությամբ Ազգերի լիգայի կողմից սահմանված վկայականները, կամ ինչպես ընդունված էր ասել Նանսենյան անձնագրերը նպաստել են, որ ավելի քան 320 000 արևմտահայ գաղթական քաղաքացիություն ստանա աշխարհի 54 երկրում։

Այդ փաստաթղթի շնորհիվ ձևավորվել կամ ստվարացել են հայկական տարբեր գաղթօջախները։ Մինչ օրս հայ ժողովուրդը երախտիքով է հիշում նորվեգացի այդ հումանիստին՝ նրա անունով Հայաստանում կոչելով դպրոց, փողոց և մի շարք հաստատություններ։

Թեմային է անդրադառնում Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, գրող Ֆելիքս Բախչինյանը։ «Ֆրիտյոֆ Նանսենը և Հայկական հարցը»՝ մաս 2-րդ։

Back to top button