Մտքի ուժը

Բնակչության թվից մինչև խողովակների տրամաչափերի ճիշտ  հաշվարկներ․ ինչպե՞ս ունենալ ժամանակակից ջրամատակարարում․ «Մտքի ուժը»

Կրկնակի ոգևորություն ու պատասխանատվություն․ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի  ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետում այս մոտեցմամբ են կատարել  Արցախի հանրապետության կառավարության պատվերը՝ երկու՝  Լուսաձոր և Ներքին Սզնեք, գյուղերն ապահովել ջրամատակարարման նոր ու ժամանակակից համակարգով։ Այն լուրջ գիտական հետազոտական աշխատանք ու հաշվարկներ է պահանջում, քանի որ այստեղ հաշվի են առնվում բոլոր դետալները՝ սկսած բնակչության թվից մինչև խողովակների տրամաչափերի ճիշտ հաշվարկներ։

Գոռ Պողոսյանը շինարարության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողներից է, մասնակցել է աշխատանքների բոլոր փուլերին։   Ասում է՝ Ներքին Սզնեքը փոքր գյուղ է, բայց աշխարհագրական դիրքն ու բնությունն անպատմելի գեղեցիկ են։

«Մեկ հոգին մեկ օրում օգտագործում է 200 մլիտր ջուր։ Խողովակաշարարերը ընտրվեցին ըստ այդ տվյալների։ Խողովակաշարերի տրամագիծը օղակաձև ցանցում  90 մմ է, մնացած հատվածներում՝ մանկապարտեզ, դպրոց, 32 մմ։ Ցանցում կորուստները 10% ենք հաշվարկել։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, փորձաքննություն և շինարարություն բաժնի մագիստրատուրայի ուսանող Էրիկ Հոդաբաշյանը  տարբեր նախագծերի մասնակցել է, բայց ասում է, որ կոնկերտ այս առաջարկին այլ պատասխանատվությամբ են մոտեցել։ Նրա խոսքով՝   

«Պատերազմից հետո կար վերաբնակեցման խնդիր։ Պետք էր բարելավել մարդկանց կյանքի որակը։ 1960-ականներին կառուցվածք ցանցը ամբողջությամբ քայքայված է, ջրի որակը՝ վատթարացած։ Ենթակառուցվածքների մի մասը նորմալ վիճակում է, ջրամատակարարաման ցանցը՝ ոչ»։  Ոգևորությունը մեծ է, պատասխանատվությունը՝ կրկնակի։ Երկու ամսում ուսումնասիրել, հաշվարկել ու վերլուծություններ են կատարել։ Շինարարության ընթացքում կմասնակցեն նաև հեղինակային հսկողությանը։ Գյուղերից յուրաքանչյուրում շինարարական աշխատանքները կես տարի կտևեն։

Ամբողջական աշխատանքները տևել են երկու ամիս, կմասնակցեն նաև հեղինակային հսկողական աշխատանքներին։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը կարևորում է նախագծի իրականացումը․ նշում է՝ սա տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն է։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը միակ ոլորտային բուհն է ՝ասում է շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը՝ վստահեցնելով՝ մասնագիտությունը պահանջված է։ Հայսստանում սկսվել են ջրամբարաշինական ու ճանապարհաշինարարական մեծ աշխատանքներ։ Երկրում ոռոգման ջուրն ապահովում են 69 խոշոր ու փոքր ջրամբարները։ 15 փոքր ու միջին ջրամբարների նախագծում ու կառուցում՝ այս և հաջորդ 4 տարիներին՝ գործունեության հնգամյա ծրագրում ամրագրել է կառավարությունը։   

Արամ Սահակյան

Ինչպես ջրամբարաշինական, այնպես էլճանապարհաշինարարական  աշխատանքներում ներգրավված են նաև բուհի մասնագետները՝ ճիշտ ջրամբար կամ ճանապարհ  կառուցելու համար գիտական հաշվարկներ ու մասնագետներ են պետք։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը զարմացած է աշխատանք կա, բայց՝ թափուր տեղեր էլ ունեին այս տարի։

Back to top button