15 րոպեն քիչ է

Թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական կյանքում նույն ընկերոջ հետ․ «15 րոպեն քիչ է»

Նրա ստեղծագործական ու անձնական կյանքը սկսվեց նույն մարդու հետ։ Նա հայտնի է Riga piano դաշնամուրային դուետի կազմում ելույթներով՝ լատիշցի դաշնակահարուհի Նորա Նովիկի հետ, ով դարձավ ոչ միայն նրա ստեղծագործական կյանքի ուղեկիցը, այլև կյանքի։

Նա ծնվել է Երևանում 1944 թվականին՝ հայտնի դիրիժոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Իսպիր Խարաջանյանի ընտանիքում։

1951-1962 թվականներին սովորել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ հատուկ դպրոցի դաշնամուրային բաժնում։

1970 թվականից ապրում և աշխատում է Ռիգայում։ 2012 թվականի հուլիսին պարգևատրվել է Սան Ֆրանցիսկոյի միջազգային փառատոնի դաշնամուրային դուետի ժանրում «Riga Piano Duo-ի բացառիկ գեղարվեստական ավանդի համար հատուկ» մրցանակով։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել հայ-լատվացի դաշնակահարի՝ Րաֆֆի Խարաջանյանի մասին։

Back to top button