Հայագիտակ

Գրող, հասարակական գործիչ Արշակ Չոպանյանը ցնցված էր Կոմիտասի հետ ծանոթությունից․ «Հայագիտակ»

Առաջին անգամ հանդիպեցին Փարիզում` 1901 թվականին։ Պատմում է Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի գիտքարտուղար Մարինե Հարոյանը.

«Հետագայում իր հոդվածներից մեկում Արշակ Չոպանյանը գրել է, որ այդպիսի ցնցող տպավորություն ստացել է մեկ էլ Մխիթարյան միաբանությունում, որտեղ առաջին անգամ գտել է մեր միջնադարյան տաղերգուների գործերը»։

Փարիզից հետո հանդիպեցին Էջմիածնում, որտեղ Չոպանյանն ապրեց Կոմիտասի հետ նույն խցում, զգաց ճղճիմ միջավայրը, որում ապրում էր Կոմիտասը և նրան խորհուրդ տվեց տեղափոխվել Պոլիս, ինչի համար հետագայում շատ ափսոսեց։

Էջմիածնից հետո մեկնեցին Թիֆլիս։ Չոպանյանը շատ բարձր էր գնահատում Կոմիտասին, Եղեռնից հետո օգնում էր նրան Փարիզի հոգեբուժարանում գտնվելու տարիներին, իսկ Կոմիտասի մահից հետո հնարավոր ամեն ինչ արեց, որ նրա ժառանգությունը անխաթար տեղափոխվի Հայաստան։

Լուսանկարները՝ http://komitasmuseum.am

Back to top button