Հատվող եթեր

Արվեստը հաղթահարում է ցանկացած խոչընդոտ․ «Հատվող եթեր»

Նրա արվեստում ոչ մի աշխատանք չի ծնվում հենց այնպես, յուրաքանչյուր ստեղծագործություն մեծ ապրումների, հույզերի պոռթկում է, որ ծնունդ է առնում կտավի վրա։

Յուրահատուկ ձեռագիր, որտեղ մեկտեղված են իրականությունն ու արվեստագետի գեղարվեստական երևակայությունը. զգացմունքների ազատություն, իրականությունը պոեզիայի աշխարհի վերածելու կարողություն, գունային համահունչ ամբողջականություն։

Նկարիչ Մելքոն Հովհաննիսյանի մասնագիտական բարձր հմտությունները դրսևորվել են և՛ գեղանկարչության, և՛ գրաֆիկայի, և՛ գոբելենագործության մեջ, բազմաթիվ ինքնատիպ հարթաքանդակներ է կերտել Հայաստանում և այլ երկրներում։

Նկարիչը վարպետորեն է տիրապետում վրձնին. հարվածները կտրուկ են, թռիչքային՝ լիրիկական տրամադրությամբ լի:

Ու չնայած արվեստագետի հետաքրքրությունների շրջանակը լայն է և բազմակողմանի, այնուամենայնիվ պաստելը նրա յուրահատուկ կիրքն է, որը հնարավորություն է ընձեռում արտահայտելու աշխարհի ու սեփական հոգու պոեզիան և երաժշտությունը:

Նրա ձեռքերում պաստելը ոչ միայն գունավոր մատիտ է, այլ նաև կախարդական փայտիկ, որը նրան հնարավորություն է տալիս հասնելու իր արվեստում կատարելության։

Երևանյան մշակութային կյանքը վերջերս հարստացավ ևս մեկ ինքնատիպ ցուցադրությամբ։ Նկարիչների միության՝ «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվեց գեղանկարիչ Մելքոն Հովհաննիսյանի՝ «Վերապրում» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Զրույց նկարիչ Մելքոն Հովհաննիսյանի հետ։

Back to top button