Դպրություն

«Կոմֆորտի զոնայում» դժգոհ են կրթական բարեփոխումներից․ «Դպրություն»

Կրթության բնագավառը ժամանակի մարտահրավերների առաջ է։ Անհրաժեշտություն կա ոլորտի ռադիկալ բարեփոխումների՝ կրթական բոլոր մակարդակներում կրթության որակի և արդյունավետության բարձրացման։ Կրթական ոլորտի բարեփոխումները պահանջված են։ Ինչպե՞ս, ի՞նչ քայլերով է ոլորտը զարգանալու։

«Տեսականորեն ցանկացած ծրագիր պարունակում է ռիսկեր։ Մենք հնարավորինս փորձել ենք հաշվարկել ռիսկերը։ Ես այցելել եմ 3 բուհեր, ունեցել ենք քննարկումներ։ Մի տեղ ակադեմիական միջավայրում, մի տեղ բուհին ոչ վայել միջավայրում՝ ոչ ակադեմիական, այսինքն այստեղ մասնագիտական քննարկումներ են պետք։ Եվ այդ մասնագիտական քննարկումների ժամանակ պետք է խոսեն հենց մասնագետները։ Ցավով եմ նշում, որ այսքան տարիների ընթացքում մեր բուհական համակարգում խիստ մասնագիտական խմբեր, մասնագիտական ասոցիացիաներ չեն ձևավորվել կամ մասնագիտական քննարկումները շատ քիչ են եղել։ Այսօր բուհական համակարգը գտնվում է ծանր վիճակում։ Եվ, ցանկացած բուհի ներկայացուցիչ կարող է փաստել, որ շատ կոմֆորտ զոնայում են գտնվում իրենք։ Իսկ կոմֆորտ զոնայից անցնել այլ տիրույթ՝ միգուցե շատերին շատ անհարմար լինի կամ ցանկալի չլինի և այլն։ Բայց կա որոշակի առողջ հատված, որ այդ ամենը հասկանում է։ Ուղղակի նմանատիպ մոտեցումներ բուհական համակարգում՝ խոշորացումներ, ծրագրեր, միշտ երկար տարիներ քննարկվել են, բայց կոնկրետ շահագրգիռ քննարկումներ, նախագծեր, որոնք հետո կարող են ռազմավարության մեջ ունենալ որոշակի շեշտադրումներ և դրանից բխող քննարկումներ՝ շահագրգիռ մասնագետների հետ մասնագիտական քննարկումներ շատ չեն եղել։ Դրա համար մարդիկ սովոր չեն։ Հիմա մենք ուղարկել ենք նախագծերը տարբեր աշխատանքային կարգով՝ և՜ էլեկտրոնային փոստով, և՜ անձնապես ենք փոխանցել, թող մարդիկ հայտնեն իրենց կարծիքները։ Կրթության բովանդակության և կրթության կազմակերպման մեջ ակադեմիական միջավայրից և մասնագիտական քննարկումներից զատ այլ քննարկումները և արտահայտման մեթոդները արդյունավետ չեն լինելու»,– ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

Back to top button