Բիզնես բանաձև

Կոմկուսի համագումարի արդյունքները. ի՞նչ է սպասվում Չինաստանի տնտեսությանը․ «Բիզնես բանաձև»

Ներդրողներն անհամբեր սպասում էին Կոմկուսի 20-րդ համագումարին նախագահ Սի Ծինփինի ելույթին: Նա հայտարարեց, որ Չինաստանը «վճռականորեն հաղթում է տեխնոլոգիաների առանցքային ճակատամարտում»: Վերլուծաբաններն այդ խոսքերում «որսացին» ազդանշան, որ պետությունը ՏՏ ոլորտին կհատկացնի հսկայական գումարներ:

Աշխարհի ամենամեծ տնտեսությունը առաջիկա 12 ամսվա ընթացքում կարձանագրի ռեցեսիա: Դա երևույթ է, երբ մի քանի եռամսյակ շարունակ աճի փոխարեն գրանցվում է հետընթաց: Bloomberg Economics-ի հաշվարկներով՝ Միացյալ Նահանգներում տնտեսական 12-ամսյա հետընթացի հավանականությունը մինչև 2023 թվականի հոկտեմբեր ձգտում է 100%-ի:

Տնային տնտեսություններն ամբողջ աշխարհում կկորցնեն եկամտի 10%-ը: Դրանց համընդհանուր ֆինանսավորումը այս տարի կնվազի 2.3%-ով: Հաշվարկը ներկայացրել է Allianz միջազգային ֆինանսական կառույցը: Կառավարությունների կողմից դրամավարկային քաղաքականության խստացումը «կճզմի շուկաներին ու տնտեսություններին», դրա վնասները կկրեն ընտանիքները՝ պնդում են Allianz-ի զեկույցի հեղինակները:

Back to top button