Հայկական հարց

Նանսենը փողոցներում գումար է հավաքել հայ գաղթականներին օգնելու համար․ «Հայկական հարց»

Նորվեգացի հայտնի բևեռախույզ, ծովագնաց, հասարակական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը 1920-ականներին Ազգերի լիգայում փախստականների գծով գլխավոր հանձնակատարն էր։

1925-ին նա ի պաշտոնե փոքրիկ խմբով լինում է Խորհրդային Հայաստանում, որտեղ նրանց ընդունում է Ժողկոմխորհի նախագահի տեղակալ Արամայիս Երզնկյանը։

Արամայիս Երզնկյան

Միասին քննարկում են Մեծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականներին հայրենիք տեղափոխելու հարցերը։ Այդ գործը կազմակերպելու համար անհրաժեշտ ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով Նանսենը Միացյալ Նահանգներում և Կանադայում հանդես է գալիս Հայկական հարցին նվիրված դասախոսություններով և անգամ փողոցներում գումար է հավաքում։

Թեմային է անդրադառնում Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, գրող Ֆելիքս Բախչինյանը։ «Ֆրիտյոֆ Նանսենը և Հայկական հարցը»՝ մաս 1-ին։

Back to top button