Խոշորացույց

Հայկական գիտությունը մասսայական արտադրության կազմակերպման հմտությունը չունի. «Խոշորացույց»

Կիրառական խնդիրներով եւ ինժեներությամբ զբաղվելը շատ բարդ է, եւ մենք այս ոլորտում նահանջել ենք, ասում է ֆիզիկոս- մաթեմատիկոս Սմբատ Գոգյանը` խոսելով հայկական ռազմարդյունաբերության մասին։ Ըստ նրա` արդյո՞ք պետական կառույցներն ունեն համապատասխան փաստաթուղթ, թե այդ արտադրանքը ինչ պահանջների պիտի համապատասխանի։

2020 թվականի հոկտեմբերին` 44-օրյա պատերազմի օրերին ե’ւ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ե’ւ, կարծես, Ֆիզիկայի ինստիտուտը հայտարարում էին, որ զենքի մոդելներ են մշակվում եւ մի քանի ամիս հետո պատրաստ կլինեն։ «Անցել է երկու տարի, գնանք տեսնենք ինչ-որ բան կա՞, թե խոսքերը ոգեւորելու համար էին»,- ասում է գիտնականը։

Ռազմական միջազգային փորձագետները շեշտում են, որ թուրքական բայրաքթարներն ու իրանական շահեդներն ազատ վաճառվող արեւմտյան տեխնոլոգիաներով հավաքված ԱԹՍ-ներ են, ինչո՞ւ մենք չեն կարողանում դա անել։ Խնդիրը մասսայական արտադրություն կազմակերպելու ունակությունն է, այլ ոչ թե ձեռքով հատիկավոր մոդել ստեղծելը։  «Մասսայական արտադրության կազմակերպումը հմտություն է, աշխարհը գիտի, թե ինչպես դա պետք է անել, դա գաղտնիք չէ, բայց մեզ մոտ դա ո՞վ պետք է անի»,- ասում է Գոգյանը։

Նա շեշտում է, որ մեր երկրում այլեւս չկա հմտությունների կուտակային գիտելիքը։ «Գիտությամբ զբաղվելու, գիտական համայնք ունենալու կողմնակի ազդեցություններից մեկն էլ այն է, որ ունենում ես մասնագետներ»,- ասում է նա։

  • Ի՞նչ կլինի, եթե գիտության կազմակերպման գործող մոտեցումները շարունակվեն,
  • ի՞նչ կլինի, եթե մեր գիտական ոլորտում հեղափոխություն` թռիչքաձեւ զարգացում տեղի ունենա,
  • եւ այդ հրաշքը որքանո՞վ է իրատեսական։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Գիտությունը, տեխնոլոգիան եւ անվտանգությունը. այս թեմայի շուրջ ենք զրուցել ֆիզիկոս- մաթեմատիկոս Սմբատ Գոգյանի հետ, որը կարճ պաշտոնավարումից հետո հրաժարվեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից։

Back to top button