Մտքի ուժը

Հայաստանի ու Արցախի Հանրապետության գիտնականները համատեղ են աշխատում․ «Մտքի ուժը»

Ի՞նչ նմանություններ կան Արցախում ու Հայաստանում պահվող խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների՝ այծի, կովի, ոչխարի, գոմեշի կաթից պատրաստվող մածնի մեջ։

Առաջին հայացքից տաօրինակ թվացող հարցի պատասխանը կարևոր է գիտնականների համար։

Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի մշակման լաբորատորիայում հարցի պատասխանն ունեն։

Լաբորատորիայի ղեկավար Ֆլորա Տխրունին պատմում է.
«Առաջին անգամ ենք ուսումնասիրել։ Հիմնականում մածունը կովի կաթից են ստանում։ Իսկ լեռնային շրջաններում այլ կենդանիներ էլ կան, որոնց կաթից մածուն են ստանում։ Արցախի կենդանիների կաթից անջատված մանրէները հիմնականում այլ ցեղի են պատկանում։ Հետաքրքիր էր՝ արդյո՞ք այդ մանրէները մյուսներից տարբերվում են։ Պարզվեց՝ այո, նրանք օժտված են շատ այլ նոր հատկություններով։ Մենք ինտենսիվ համագործակցում ենք, միասին տպագրվում ենք միաջզգային ամսագրերում։ Դրանով Արցախը ցույց է տալիս, որ գիտական մեծ ներուժ ունի»։
Այժմ արդեն Արցախում փորձարկում են, որպեսզի հասկանան, թե իրենց ուսումնասիրած մանրէների հիման վրա ստեղծվող անասնակերն ինչ բաղադրություն ունի։ Սա Հայաստանի ու Արցախի գիտնականների համատեղ աշխատանքի արդյունք է։ Միասին են զարգացնում գիտության այս ճյուղը։

Ինչո՞ւ են պրոբիոտիկներն այդքան կարևոր մարդու օրգանիզմի համար։ Մասնագետը բացատրում է՝ պրոբիոտիկներն այն մանրէներն են, որոնք նպաստում են աղեստամոքային տրակտի նորմալ աշխատանքին։ Պրոբիտիկիները կաթնաթթվային բակտերիաներ են ու վնասակար չեն։

Կենսատեխնոլոգիան զարգացող ուղղություն է, որտեղ կարևոր են մանրէներից անջատվող սինթեզվող նյութերը, իսկ դրանք կարող են մարդուն օգտակար լինել «Հայ կենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում։ «Հայ կենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի մշակման լաբորատորիայում ուսումնասիրում են նաև մանրէների նոր հատկությունները՝ ինչպես օրինակ խոլսետերին ճեղքելու հատկությունն է։

Գիտնական Ֆլորա Տխրունին ասում է՝ խոլեստերինը վնասակար է առողջությանը, արյան մեջ նրա բարձր մակարդակի դեմ հատուկ միջոցներով, սնունդով են պայքարում։

Back to top button