15 րոպեն քիչ է

Օրինակելի հայրենադարձը կամ ինչպես սիրվեց դաշնակահար Վահե Ահարոնյանի արվեստը․ «15 րոպեն քիչ է»

-Նա ծնվել է Հայաստանից հեռու՝ Սոֆիայում,- սկսում է զրույցը Ռուբեն Մաթևոսյանը,- բայց, բարեբախտաբար, 1946 թվականին հայրենադարձել է հայրենիք (ծիծաղում է)։

-Դե ես էլ ասեմ, որ 1957 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան,- շարունակում է Մարտին Վարդազարյանը։–Ռուբիկ ջան, տես՝ ոնց է ստացվում։ Նա այնտեղ՝ Բուլղարիայում, արդեն ուներ դաշնամուրային նախնական կրթություն, այստեղ խորացրեց ու շարունակեց այն։ Որ եկավ, միանգամից նստեց չորրորդ դասարան։

1960-1994 թվականներին դասավանդել է Կոնսերվատորիայում, 1987 թվականից՝ պրոֆեսոր է։ Բայց դասավանդել է նաև Վանաձորի, Երևանի երաժշտական ուսումնարաններում, դպրոցներում։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել օրինակելի հայրենադարձ կամ, ինչպես ասում են, ախպար Վահե Ահարոնյանի մասին։

Back to top button