Հատվող եթեր

Հին ու նոր կրթօջախը՝ միևնույն առաքելությամբ և լավագույն ավանդույթներով․ «Հատվող եթեր»

Հայաստանում թերևս քիչ կգտնվեն արվեստագետներ, որոնք անցած չլինեն կյանքի այն դպրոցը, որն այժմ կոչվում է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ։

Արժեքների և գեղագիտության ընդհանրական տարածք՝ հայտնի ոչ միայն իր կերտած ճանապարհով, այլ նաև իր տաղանդաշատ շրջանավարտներով, յուրատիպ հաստատություն, որը կրում է հսկայական հոգևոր-մշակութային ներուժ։

Ուսումնարանն իր պատմությունը սկսել է դեռևս 1921 թվականին։ Այդ տարիներին նոր ձևավորված հայկական Երկրորդ Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանի ջանքերով, որը մեծ նշանակություն էր տալիս իր հայրենիքի ապագայի համար կրթության դերին, հայրենիքում հավաքվում են աշխարհով մեկ սփռված հայ արվեստագետներ, որոնք կրթություն էին ստացել Եվրոպայի՝ ժամանակի լավագույն ուսումնական հաստատություններում։

Ահա այդպես քոլեջի ակունքներում կանգնում են հայ մեծանուն վարպետներ, ստեղծվում բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծագործական բարենպաստ աշխատանքի համար, և կարճ ժամանակահատվածում հաստատությունը դառնում է լավագույն կրթարաններից մեկը, որտեղ դասավանդում էին հայկական կերպարվեստի անվանի վարպետները:

Ու չնայած կրթօջախը տասնամյակների ընթացքում մի քանի անգամ վերանվանվել է, սակայն անփոփոխ են մնացել դեռևս հիմնադիրների կողմից ստեղծված լավագույն ավանդույթները։

1926 թվականին կրթօջախն անվանվել է «Գեղարդ» գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկում, 1938 թվականից՝ Գեղարվեստական ուսումնարան, 1941 թվականին կոչվել է հայ մեծ նկարիչ Փանոս Թերլեմեզյանի անունով՝ արժևորելով նրա դերը հայկական կերպարվեստի, պատմության, ազգային ազատագրական պայքարի մեջ:

Պահպանելով ուսուցման բարձր որակն ու տասնամյակների ավանդույթները՝ ինքնատիպ կրթօջախը շարունակում է կերտել իր պատմությունը՝ հարստացնելով հայկական մշակույթը նոր անուններով։ Բացի դասական հմտություններից, ուսանողները ստանում են նաև ինքնուրույն մտածելու, ստեղծագործելու հնարավորություն՝ հետագայում դառնալով ինքնատիպ արվեստագետներ։

Զրույց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի հետ։

Back to top button