Դպրություն

Ի՞նչ կշահենք բուհերի միավորման արդյունքում. «Դպրություն»

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաստատել է, որ իսկապես կա Բրյուսովի անվան համալսարանը, Մանկավարժական համալսարանը և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորելու Կառավարության որոշման նախագիծ:

Այս գաղափարը հակասական գնահատականների է արժանացել տարբեր փորձագետների շրջանում։

Ի՞նչ տրամաբանությամբ են միավորվում բուհերը, ի՞նչ արձագանք կա որոշման նախագծին՝ կրթական համայնքում։

Դավիթ Ամիրյան

«Առանց ռազմավարության հաստատաման, առանց գործողությունների ծրագիրը տեսնելու, թե մինչև 2030 թիվը ի՞նչ պետք էլինի, վերցվում է մի գաղափար՝ խոշորացման գաղափարը, որը ըստ էության, որևիցե ձևով չի կարողանում համոզել կամ գոնե ցույց տալ՝ ինչ որ նկարագրական տեսքով, թե ինչպե՞ս են լուծվելու բարձրագույն կրթության խնդիրները։ Այստեղ մենք ունենք առաջին և հիմնական խնդրահարույց հարցը՝ կրթության որակի հարցը։ Հիմա՝ եթե այս երեք բուհերը միավորվում են, ինչպես ենք լուծում որակի հարցը։ Եթե արդյունավետ կառավարում ասվածը հասկացվում է, որ մի քանի ռեկտորի փոխարեն մեկ ռեկտոր է լինելու և այդ մեկ հոգու նշանակումը ավելի հեշտ է լինելու և այդ մեկ հոգու նկատմամբ ունեցած կառավարչական մեխանիզմները ավելի հեշտ են լինելու, սա ուրիշ հարց է։ Բայց սա չի լուծելու մեր խնդիրը։ Ստացվում է, որ կատարում են ինչ որ մի գործողություն, որը ամբողջ ռազմավարությունից վերցված մեկ արտահայտություն է՝ ակնկալվում է բուհերի խոշորացում, որը գործողություն է, որ չի տեղավորվում ամբողջ բարձրագույն կրթական համակարգի վերջին 10 տարվա ընթացքում ամեն օր խոսացվող խնդիրների լուծմանը որպես պատախան՝ եղանակի տրամաբանության մեջ։ Կարելի է ենթադրել, որ փորձում են համակարգը դարձնել ավելի հեշտ կառավարելի՝ ինչ որ նպատակների համար, որը եղել է նաև նախկինում», – ասում է կրթության ոլորտի փորձագետ, «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։

Դավիթ Խիթարյան

«Բուհերի խոշորացման գործընթացը ավելի գլոբալ հարց է, քան այս երեք բուհերի միացումը։ Այստեղ շատ խորքային հարցեր կան։ Այո մեր բուհը ունի կրթական ծրագրեր, որոնցով պատրաստում է մարզիչներ և ուսուցիչներ։ Բայց դա մեր կրթական ծրագրի շատ փոքր մասն է կազմում։ Բուհի հիմնադրման օրվանից մեր հիմնական ուղղվածությունը եղել է սպորտը, այնուհետև տարբեր իրավիճակների հետ կապված՝ զարգացել են սպորտը սպասարկող այլ մասնագիտություններ։ Եվ ասել, որ մենք զուտ մանկավարժական բուհ ենք՝ անընդունելի է։ Այդ նույն տրամաբանությամբ Կոնսերվատորիան էլ կարող է համարվել մանկավարժական բուհ, քանի որ այս կրթօջախի շրջանավարտն էլ կարող է դասավանդել դպրոցում։ Նույնը ռազմական բուհերին կարող է վերաբերվել։ Այս արհեստական միավորումներով հնարավոր չէ կրթության որակ ապահովվել։ Չի կարելի նեղ մասնագիտական, ոլորտային բուհերը մեխանիկորեն միացնել և ասել, որ կրթության որակ է փոխվելու։ Եվ հետո ասվի, որ ընդամենը 2 ռեկտորի հարց է», – ասում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը։

Back to top button