Հայագիտակ

Եղիշե պատրիարք Դուրյանը մտավորական մեծ շարժում սկսեց․ «Հայագիտակ»

Եղիշե պատրիարք Դուրյանի անունը, ցավոք, այսօր հայտնի է երևի միայն հոգևորականներին։ Բայց այս մարդն այնքան շատ բան է արել Հայ առաքելական եկեղեցու համար և այնքան խելացի է եղել, որ նրան անվանել են երկրորդ Ներսես Շնորհալի։ Բ.գ.թ. Անահիտ Մուրադյանն ասում է. «Երուսաղեմի հայ պատրիարքությունը Էջմիածնից հետո մեր եկեղեցու երկրորդ կառույցն է»։

Եղիշե պատրիարք Դուրյանը պատրիարք ընտրվեց 1921 թվականին։ Նա մեծ նորամուծություններ կատարեց, որոնցից ամենանշանակալին «Սիոն» ամսագրի վերականգնումն էր։

Նկարը՝ ՍԻՈՆ Ամսագիր ՖԲ էջից

Ս. Հակոբյանց վանքի պատմության մեջ կրոնական և մտավորական լայն շարժում է ծավալվում։ Տպարանը սկսում է հրատարակել հայ մատենագրության անտիպ գործեր, հայ եկեղեցու դավանաբանական և պատմական հիշատակարաններ, դասագրքեր, գիտական ուսումնասիրություններ։

Եղիշե պատրիարք Դուրյանի մահը սգաց ողջ աշխարհի հավատացյալ հայությունը։ Նա ներկայացնում է հայ եկեղեցու պատմության մի մասը։ «Պատրիարք Դուրյանն իր նմանը չունեցող մեծ վարդապետ էր», — ասում է Անահիտ Մուրադյանը։

Back to top button