Էկոսֆերա

Կովկասյան ազնվացեղ եղջերուներից երեքը բաց է թողնվել Դիլիջանի անտառ․ «Էկոսֆերա»

2018 թվականին Հայաստան բերված ազնվացեղ եղջերուներից երեքը բաց են թողնվել բնություն, նրանց շարժը կվերահսկվի։

Կլիմայի փոփոխությունն ու դրա ազդեցությունը կենդանական աշխարհի վրա։

2013 թվականից առ այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը և Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի KFW զարգացման բանկն ու Բնության համաշխարհային հիմնադրամը։

Կովկասյան 14 առանձնյակը մեր երկիր բերվեց 2018 թվականին Իրանից։ «Դիլիջան» ազգային պարկում դրանք նախ ադապտացվեցին նոր կլիմային: Մայրական խումբը միշտ պահելու են պարկում:

«Նախատեսվում է տարեկան մոտ մեկ տասնյակ եղջերու բաց թողնել բնություն»,- ասում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը։

Back to top button