ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան

Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով` ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան։

Այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշակի սահմանամերձ շրջաններում՝ հիմնվելով անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում ԵԱՀԿ մանդատի և փորձառության վրա:

Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան պետական և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ:

Back to top button