Հաջողության նոտա

Գրաքննությանը դեմ է, ներքին գրաքննությանը՝ կողմ․ Աշոտ Աղաբաբյանի «Հաջողության նոտան»

Ստեղծագործելու ժամանակ պետք է գիտակցել, որ սպիտակ թղթի հետ մենակ ես, պետք է հարգել ընթերցողին, ճիշտ մատուցել ստեղծագործությունը՝ ասում է լրագրող, խմբագիր, գրող Աշոտ Աղաբաբյանը։

Նա կարողանում է իր հուզումները փոխանցել ընթերցողին: Ստեղծագործելու ընթացքում մշտապես երկխոսության մեջ է: Կարծում է, որ գրողի հաջողությունն անկեղծության մեջ է:

«Պետք է կարողանաս իրավիճակն այնպես նկարագրել, որ ընթերցողն ամբողջությամբ վերապրի հերոսի հետ», – ասում է գրողը։ Նրա գրքերի հիմքում իրական պատմություններ են՝ համեմված գեղարվեստական լուծումներով:

Աշխատել է դպրոցում՝ որպես ուսուցիչ, ապա զբաղվել լրագրությամբ։ Զբաղեցրել է գլխավոր խմբագրի պաշտոնը բազմաթիվ թերթերում և լրատվական կայքերում։

Յոթ գրքի հեղինակ է, նորն էլ շուտով կհայտնվի ընթերցողի սեղանին: Չի սիրում իր վեպերը ներկայացնել մրցանակաբաշխությունների, քանի որ կարծում է, որ ամենամեծ մրցանակը ընթերցողների բազմահազարանոց բանակն է:

Back to top button