Դպրություն

Քոլեջների հավատարմագրումը՝ ժամանակի պահանջ․ «Դպրություն»

Հայաստանում կրթության որակի ապահովումն իրականացվում է պետական հավատարմագրման միջոցով։ Հավատարմագրումն ենթադրում է, որ հաստատությունը պահպանում է այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին ձեռք բերել անհրաժեշտ որակավորում մասնագիտական ոլորտում առաջընթաց ունենալու կամ կրթությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու համար:

Մինչև 2025 թվականը հանրապետության բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետք է ավարտին հասցվի հավատարմագրման գործընթացը։
Իսկ ինչո՞ւ հավատարմագրվել, ի՞նչ ճանապարհ է բացում սովորողի առաջ նման ուսումնական հաստատությունը և ի՞նչ հնրավորություններ է տալիս։

Հարցերի քննարկում ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Պողոսյանի, Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթության ոլորտի փորձագետ Արմենուհի Մհերյանի, Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի տնօրեն Վահե Բաբայանի, Որակի ապահովման ազգային կենտրոնի ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանի, Որակի ապահովման ազգային կենտրոնի ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ, քոլեջների պատասխանատու Անահիտ Տերտերյանի հետ։

Back to top button