Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Տարածքը կորցնելուց ավելի վատ է երկիրը լքելը․ Նվեր Դավթյան․ «Կյանքին ասել այո՛»

«Մենք պետք է դաստիարականեք սերունդ, որը թույլ չի տա այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ։ Մեր ամենամեծ թշնամին մեր մեջ է, դա պիտի հաղթահարենք»․ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Նվեր Դավթյանն ասում է, որ «ապրել պատերազմից հետոյի» մասին մտածում էր հենց պատերազմի օրերին։ Ակնհայտ էր, որ հեշտ չի լինելու, ինչում համոզվեց վերադարձից անմիջապես հետո։ Բայց կոտրվելու «շռայլությունն» էլ թույլ տալ չէր կարող։ Համոզված է, որ յուրաքանչյուրն իր տեղում պիտի փորձի փակել իրեն բաժին հասած ճեղքը։ Իր բուն գործն այսօր ուսանողական միջավայրում է։

Նվեր Դավթյանի խոսքով՝ տարածքը կորցնելուց ավելի վատ է երկիրը լքելը։ Ասում է՝ ավելի լավ է խարխուլ հայրական տունը, քան հարևանի շքեղ առանձնատունը։ Ծնվել է 1982 թվականի հունվարի 30-ին Կոտայքի մարզի Առիջ գյուղում։ Այժմ ապրում է Արտաշատ քաղաքում։ Ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը, որտեղ էլ 2009 թվականից դասավանդում է։ 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես պահեստազորի սպա։ Եղել է երկրորդ պաշտպանականում, մասնավորապես, Ճարտար քաղաքում ու հարակից գյուղերում։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Back to top button