Մասնագիտություն

Թվերի հետ աշխատել սիրող վիճակագիրները․ «Մասնագիտություն»

Տեղեկատվության հավաքում, մշակում ու վերլուծություն. վիճակագրություն՝ գործունեության տեսակ, որը պահանջված է կյանքի բոլոր ոլորտներում:

Վիճակագրական ցուցանիշը որևէ երևույթի զարգացումը, ընթացքը, վիճակը բնութագրող տվյալն է, փաստը, հանգամանքը, որևէ գործունեության, զբաղմունքի արդյունքներն ամփոփող տվյալների ամբողջությունը, որոնք վիճակագիրները կարգավորում և ներկայացնում են աղյուսակների, սխեմաների և գրաֆիկների միջոցով՝ կատարելով եզրահանգումներ և կանխատեսումներ։

Մարդիկ վիճակագրությամբ զբաղվել են անհիշելի ժամանակներից։ Վիճակագրությունն աստիճանաբար սկսեց զարգանալ նաև որպես գիտություն՝ գտնելով նորանոր կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր բնագավառներում, և դժվար է ներկայումս պատկերացնել մի բնագավառ, որտեղ չօգտագործվեն վիճակագրության մոտեցումներն ու եղանակները։

Լավ վիճակագիրն առաջին հերթին պետք է ունենա վերլուծական մտածելակերպ, գիտելիքներ, գործնական հմտություններ, ունենա ճկուն դատողություն, շուտ կողմնորոշվելու և արագ գործելու ունակություն, լինի կարգապահ ու ճշտապահ, կարևորի մանրուքները, պատասխանատու և հետևողական կերպով կատարի իր պարտականությունները։

Զրույց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սոս Խաչիկյանի հետ։

Back to top button