Բիզնես բանաձև

«Բումի ավարտը». աշխարհում նվազել է համակարգիչների վաճառքը․ «Բիզնես բանաձև»

2022թ.-ի ապրիլից հունիս աշխարհում վաճառվել է 74 մլն համակարգիչ՝ 15%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ամիսներին: Շուկայի 23% մասնաբաժնով վաճառքի առաջատարը հոնկոնգյան Lenovo-ն է: 2-րդ և 3-րդ տեղում են HP և Dell ընկերությունները: Ամերիկյան Apple տեխնոհսկան 13.5% մասնաբաժնով միայն 4-րդ տեղում է:

Ի՞նչ հաշվարկի հիման վրա է էներգաճգնաժամում հայտնված Եվրամիությունը դեկտեմբերից ուժի մեջ մտցնում ռուսական հում նավթի ներմուծման արգելքը. մասնագետները չեն կարողանում գտնել հարցի պատասխանը: Ըստ նրանց՝ ցուրտ ձմռանը եվրապաշտոնյաների գլխավոր խնդիրը կլինի նավթի նոր մատակարարներ գտնելը:

Սաուդյան Արաբիայի հարևան Քուվեյթը ծրագրում է հսկայական ծաղկի տեսք ունեցող հատակագծով էկո քաղաք կառուցել:
Քուվեյթն աշխարհում նավթ արտահանող գլխավոր երկրներից է: 100 հազար բնակչի համար նախատեսված քաղաքում քիչ կլինեն մեքենաների ճանապարհները, բայց շատ կլինեն հետիոտնային ու հեծանվային ուղիները:

Back to top button