Սփյուռքի ձայնը

Եվրոպայի հայ գիտական ներուժը՝ ընդդեմ ադրբեջանական քարոզչամեքենայի․ «Սփյուռքի ձայնը»

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հերթական ռազմական գործողություններից հետո հայ գիտնականները Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում նախաձեռնել են ստորագրահավաք՝ այդ երկրների գիտական հանրությանը կոչ անելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, պահանջել դադարեցնել համագործակցությունը Ադրբեջանի այն գիտական հաստատությունների հետ, որոնք սատարում են այդ ագրեսիան, զբաղված են պատմության զեղծարարությամբ կամ ներգրավված են Արցախի հայկական հուշարձանների ոչնչացման գործին։

Հայ գիտնականները կոչ են անում

  • չանցկացնել Ադրբեջանում գիտական միջոցառումներ,
  • այդ նպատակով ընտրել երրորդ երկիր,
  • խստորեն բացառել գիտական հրատարակություններում պատմության զեղծարարությունը, հատկապես Արցախի հայկական հուշարձանների աղվանականացման փորձերը։

Եվրոպայի տարածքում ապրող հայ գիտական ներուժի, ինչպես նաև օտարերկրյա գիտնականների հետ աշխատանքի մասին է հեռախոսազրույցը գերմանաբնակ պատմաբան, գիտությունների դոկտոր, Մյունխենի համալսարանի դասախոս Արփինե Մանիերոյի հետ:

Back to top button