Խոշորացույց

Քարտեզային պատերազմներ, թե` պատերազմ քարտեզներով. «Խոշորացույց»

Հավանաբար Ռուսաստանը սահմանագծման աշխատանքներին պիտի ներկա լինի, սակայն գործը չի կարող կատարվել առանց չեզոք ներկայացուցչի, ասում է աշխարհագրագետ-քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը։

Իր այս տեսակետը բացատրում է նրանով, որ 1920-30-ական թվականներին Մոսկվան Հայաստանից տարածքներ է վերցրել եւ հանձնել Ադրբեջանին եւ այսօր չի կարող ասել, թե ինքն այն ժամանակ սխալվել է։

Կարմիր բանակի գլխավոր շտաբը առաջին քարտեզները պատրաստել է 1921-23 թվականներին, դրանք միայն Ռուսաստանն ունի եւ ոչ մեկին չի տրամադրել։ Հենց այդ քարտեզները նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ հայտարարում էր, որ սահմանագծմանը Ռուսաստանը պետք է անպայման մասնակցի։

Ըստ Գալիչյանի` դրանից հետո մինչեւ 1980-ական թվականները գծված քարտեզները կան նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարությունում, որտեղ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների վավերացումն է առկա։

Նա նշում է, որ ժամանակին Կադաստրի պետական կոմիտեում ինքը խորհրդատվություն է տվել, բայց այդ ժամանակ գաղտնի քարտեզներն անգամ իրեն չեն տրամադրել, բայց 10-12 տարի առաջ այդ գաղտնի քարտեզները հայտնվել են համացանցում։

  • Ինչ կլինի եթե պարզվի, որ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբում կան նույն թվականի իրարից տարբերվող քարտեզներ,
  • Ինչ կլինի, եթե բանակցությունների հիմքում դրվեն ոչ թե 1922-ի այլ` 1988 թվականի քարտեզները,
  • Ինչ կլինի, եթե կողմերը չճանաչեն իրենք դուր չեկած քարտեզները։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Քարտեզային պատերազմներ, թե` պատերազմ քարտեզներով. Այս թեմայի շուրջ ենք զրուցել աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի հետ։

Back to top button