Մտքի ուժը

«Նարարգին»՝ շաքարային դիաբետի բուժման բացառիկ առաջարկ հայ գիտնականներից․ «Մտքի ուժը»

Մոտ մեկ ամիս, ու հայկական շուկայում կհայտնվի կենսաբանորեն ակտիվ նոր հավելում՝ «Նարարգին»-ը։ Կոմպլեքս պատրաստուկը միաժամանակ խթանում է աղեստամոքսային համակարգի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիաներն առողջ և 2-րդ տիպի շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ՝ ապահովելով ինսուլինի և գլյուկագոնի արտազատումը, նպաստում է շաքարի նվազեցմանն արյան մեջ։

«Նարարգին»-ը ստացել են «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում։ Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի մշակման լաբորատորիայի ղեկավար Ֆլորա Տխրունին պատմում է․  

«Այսօր կարևոր է, թե ինչ է սինթեզում այս կամ այն կաթնաթթվային բակտերիան։ Մենք արդեն պատրաստ ենք, ասել ենք ղեկավարներին, որ պատրաստ ենք ստեղծել բազմաֆունկցիոնալ պատրաստուկ։ Շուկայում առաջինը չենք, բայց երբ ուսումնասիրում ենք այդ շուկան, տեսնում ենք, որ այնտեղ կան 6․7․23 մանրէներ, բայց մանրէների հատկությունների մասին գրված չէ, ինչ են սինթեզում, որն առաջարկում են մարդու համար։

Իսկ մենք շեշտում ենք, թե այս կամ այն մետաբոլիտը սինթեզող մանրէները ինչ դեր են խաղում մարդու օրգանիզմում։  Հետազոտելով շաքարային երկրորդ դիաբետը (ես էլ ունեմ )՝ պարզվեց, որ մարդու օրգանիզմում կա մի ամինաթթու, որը շատ մեծ դեր է կատարում շատ պրոցեսներում։ Եթե մարդու օրգանիզմում արգինինը պակաս է, դա դիաբետ է առաջացնում։ Արգինինը գտնվում է ընկույզի, խավիարի, կարմիր ձկան մեջ։ Կաթնաշոռը տասը անգամ քիչ արգինին է պարունակում ընկույզից։ Բայց ինչքա՞ն ընկույզ ուտես, որ բավարարես անհրաժեշտ արգինինը»։

Եվ ահա որոշում են պարզել՝ կաթնաթթվային բակտերիաներն արգինին սիզնթեզում են, թե ոչ։ Գիտական գրականությունում հետազոտութուններ կան այն մասին, որ կաթնաթթվային բակտերաներն արգինին յուրացնում են։ Հայ գիտնականներն էլ հետազոտությունների ժամանակ բացահայտել են կաթնաթթվային մանրէներ, որոնք մեծ քանակությամբ արգինին են արտադրում։ Իսկ արգինին ոչ բոլոր կաթնաթթվային մանրէներն են սինթեզում։ Ստուգել ու պարզել են՝ իսկապես կա երկու մանրէ, որոնք արգինին լավ են սինթեզում։

Պատմում է․ Ուսումնասիրվել են Lactobacillus և Enterococcus ցեղի տարբեր տեսակների պատկանող այնպիսի շտամեր, որոնք բացի հիմնական պրոբիոտիկ հատկություններից, ի վիճակի են միաժամանակ սինթեզել մի քանի կենսաբանորեն ակտիվ նյութեր։ Այս մանրէներն ավելի շատ արգինին են սինթեզում, քան մյուսները յուրացնում են։ Գուցե նրանք լավ հատկություններ ունեն, բայց այս խնդիրը լուծելու համար պիտանի չեն։ Ուսումնասիրելով մենք հայտնաբերեցինք, որ եթե այդ մանրէները որպես հեղուկ մածունի նման օրը երկու-երեք անգամ օգատգործենք, օգտակար կլինի։ Ես սկսեցի օգտագործել։ Ստացանք սպիտակ փոշի։ Մեկ տարի ես օգտագործեցի։ Արդեն երկու տարի օգտագործել եմ ու իմ շաքարը 14-ից իջել է 7 ու մնացել կայուն վիճակում։ Նվազեցրել եմ նաև դեղի չափաքանակը»։

Կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆլորա Տխրունին նշում է, որ «Նարարգինն» իրենց շուրջ տասը տարվա աշխատանքի արդյունքն է։ Պրոբիոտիկի նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում արտերկրում, չի բացառվում, որ այն վաճառվի նաև Ռուսաստանում, Չեխիայում և մի շարք այլ երկրներում։ Հայաստանյան դեղատներում նույնպես հնարավոր կլինի գտնել հայ գիտնականների առաջարկը։

Տեղական շուկան փոքր է, իսկ հատկապես հայկական իրականությունում՝ սթրեսները շատ։ Հիմնականում շաքարային դիաբետն առաջանում է սթրեսներից։Հայաստանում կվաճառեն դեղատներում։ Հետաքրքրվողներ շատ կան։ Միայն թե Հայաստանի շուկան փոքր է։ Պետք է շուկաներ փնտրել՝ դրսում։

Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի մշակման լաբորատորիայում կիրառական նշանակության բազմաթիվ առաջարկներ կան։ Այստեղ գիտական խմբի հինգ անդամներն ակտիվորեն ներգրավված են հետազոտական աշխատանքներում։ Իսկ հե՞շտ է արդյոք Հայաստանում գիտությամբ զբաղվել։ Աշխատանքային ու գիտական փորձ ունեն, բայց դա երիտաարդներին փոխանցելու խնդիր կա՝ ասում է պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի մշակման լաբորատորիայի ղեկավար Ֆլորա Տխրունին․

«Չեն գալիս, գիտությամբ չեն ուզում զբաղվել։ Ավարտելուց հետո գալիս են, բայց ասում են աշխատավարձը ցածր է։ Գնում են մասնավոր կազմակերպպություններ, բայց ելք կա՝ դրամաշնորհները»։

Լաբորատորիայում նորագույն ու ոչ նորագույն սարք-սարքավորումները կողք կողքի խնամքով շարված են։ Մի քանի սենյակներում փորձանոթներն են ու սրվակներ, այստեղ  ամբողջովին աշխատանքային ու գիտական մթնոլորտ է։ Աշխատանքն ու կատրավող հետազոտությունները կարևոր են, դրանք ունեն ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական նշանակություն։

Կենսատեխնոլոգիան բոլոր ոլորտներում է՝ գինեգործությունից մինչև կաթնամթերքի արտադրություն, ասում է Ֆլորա Տխրունին։ Այն լայնորեն կիիառվում է նաև սննդի անվտանգության ու բժշկության մեջ։

Մասնագետներից բացի նաև այստեղ զրուցակիցս առանձնացնում է այն, որ ավելի քան երեք տասնամյակ որևէ պետական պատվեր չեն ստացել՝ չնայած իրենց առաջարկները կիրառական ուղղվածություն ունեն։ Մինչդեռ նախկինում այդպես չէր։


                     

Back to top button