Էկոսֆերա

ԴՆԹ-ի ամենահին մնացորդը հայտնաբերվել է Անտարկտիդայի ափերի մոտ․ «Էկոսֆերա»

Երկար ժամանակ համարվում էր, որ ԴՆԹ-ն չի կարող պահպանվել մինչև 200 հազար տարի առաջ մեր մոլորակում բնակված կենդանի արարածների մնացորդներում, սակայն տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ գիտնականները կարողացան հերքել այս գաղափարը։

Իսկ նոր ուսումնասիրությունում, որը հրապարակվել է Nature ամսագրում, ասվում է, որ ավստրալիացի և գերմանացի գիտնականների խումբը Անտարկտիդայի ափերի մոտ հայտնաբերել է ԴՆԹ-ի ամենահին գտածոն՝ մոտ մեկ միլիոն տարեկան։

Փորձագետները բացատրել են, որ ԴՆԹ-ի հատվածները հանվել են ստորջրյա հողի խորշերից, և հնարավոր է եղել բացահայտել դիատոմի գենոմի մասերը, որոնք կարևոր դեր են խաղում ծովային էկոհամակարգերի սննդային շղթաներում։

Այս հայտնագործությունը թույլ տվեց նրանց որոշել, որ մոտ 14.5 հազար տարի առաջ տեղի է ունեցել հանկարծակի տաքացման դրվագ, որն այն ժամանակ համընկել է մոլորակի հյուսիսային կիսագնդում սառցադաշտերի նահանջի շրջանի հետ։

Հետազոտողները համոզված են, որ հայտնաբերված ԴՆԹ-ն ճանապարհ կհարթի բազմաթիվ այլ բացահայտումների համար։

Back to top button